Հանդիպում հրավիրյալ մասնագետի հետ

Փետրվարի 19-ին կրթահամալիր էր այցելել ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Հովիկ Գրիգորյանը: Հանդիպումը կազմակերպվել էր 1921թ․ փետրվարյան հակաբոլշևիկյան ապստամբության օրվա արթիվ (1921թ․, փետրվարի 18)։ Շատ մարդիկ կան, որոնք ապստամբությունը համարում են քաղաքացիական պատերազմ, սակայն նա բացատրեց, որ դա ոչ թե քաղաքացիական պատերազմ էր, այլ ապստամբություն։ Քննարկման ընթացքում բավականին շատ տեղեկություններ ստացանք թեմայի վերաբերյալ։ Սակայն մեր ժամանակը չհերիքեց ավելի խորը ուսումնասիրելու այդ թեման։ Պարոն Գրիգորյանը այդ ժամանակահատվածում հասցրեց մեզ ներկայացնել՝ ապստամբության պատճառները, սկիզզբը, ավարտը, հետևանքները և այլն։ Շատ հետաքրքիր էր և ծավալուն հանդիպում էր։

Leave a comment