Ուսումնական գարունը Թբիլիսիում

Գարնանային արձակուրդի օրերին, մարտի 27-30, մենք գնացել էինք Վրաստան՝ մայրաքաղաք Թբիլիսի։ Մեկնարկը սկսվեց մարտի 27 -ին Սուրբ Երրերդություն եկեղեցու բակից։ Ճանարպարհը շատ երկար չթվաց, քանի որ շատ հետաքրքիր և ուրախ անցավ։ Մենք 20 հոգով ապրում էինք միասին ինչպես մի ընտանիք, ապրում էինք երեք հարկանի տանը, որը ուներ բոլոր հարմարությունները։ Թբիլիսի ժամանեցինք երեկոյան 18:00, տեղավորվեցինք տանը, ճաշեցինք և հանգստացանք։ Հաջորդ օրը այցելեցինք՝ Խոջիվանք, Հայարտուն, Սբ․ Էջմիածին և Սբ Գևորգ եկեղեցիներ։ Եկեղեցիները շատ գեղեցիկ էին և մեծ։ Այցելեցինք Խոջիվանքի հայ գրողների պանթեոն և այնտեղ կարդացինք Թումանյան։ Թումանյանական հուշեր Վերնատանը մեզ ներկացացրեցին նրա կյանքը և հուշերը որոնք նրանք կարողացել են գտնել և ցուցադրել այնտեղ։ Այնտեղ նաև կար նրա առաջին բանաստեղծությունը։ Ավագ դպրոցի թատերական ակումբը ներկայացնում էր բեմադրություն Թումանյանի կյանքի հատվածներից։ Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանում մասնակցեցինք «Թումանյանը և Թիֆլիսը» ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էր՝ նրա բնակության վայրերը Թբիլիսիում, նամակները և տուփը որտեղ պահվել էր Թումանյանի սիրտը։ Մարտի 29-ին այցելեցինք Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան Պետական Հայկական Դրամատիկական թատրոն, որը գտնվում էր վերանորոգման փուլում և հանդիպեցինք գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հետ։ Այցելեցինք նաև Թբիլիսիի համար 98 դպրոց, որտեղ սովորողները մեզ ներկայացրին իրենց գործունեյությունը։ Դպրոցում գտնվելու ընթացքում մենք՝ երգեցինք, պարեցինք և ստացանք մեծ բավականություն։ Այնուհետև, Թբիլիսիի 103 միջնակարգ դպրոցում, տնօրեն Արչիլ Չխեիձեն ջերմ դիմավորեց մեզ և համաձայնեց համագործակցել մեր դպրոցի հետ։ Հանդիպեցինք նաև տիկնիկագործ Ժաննա Դավթյանի հետ: Տիկին Ժաննան իմպրովիզ ներկայացում ցուցադրեց տիկնիկներին տուն-արհեստանոցում։ Տիկնիկների տուն-արհեստանոցում հանդիպեցինք Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին։ Երեկոյան զբոսնեցինք հին Թբիլիսիում. Աբանոթաուբանի, Նարիկալա, Ռիկղե թաղամասերում։ Վաղ առավոտ մեկնեցինք Հայաստան։

Թբիլիսիի 98 դպրոց
Խոջիվանք, Հայ գրողների պանթեոն

Leave a comment