Մարդու պահանջմունքները

Մասնակիցներ`

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Ծանոթություն մարդու պահանջմունքներին
  • Մարդու պահանջմունքների տեսակները

Խնդիրը`

  • Ինչո՞ւ է մարդը անհիշելի ժամանակներից ձգտում ճանաչել ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ իրեն: Մարդու ինչի՞ն է պետք իրեն իմանալը:

Օրինակ ՛ մարդ անհիշելի ժամանակից փորձում է ամեն բան իմանալ իր անցյալից, ներկայից և այլն: Մարդուն պետք է շատ իր կյանքի մասին իմանալ:
Ինչպե՞ս է արտահայտվում նոր միջավայր, նոր աշխարհ ստեղծելու մարդու ձգտումը: Մի՞շտ է այդ ձգտումը դրական հետևանքների հանգեցնում:

Եթե մարդը նոր կյանք ստեղծելու համար ՛ ձգտում է ամենինչին: այո, որովհետև եթե մարդն ամենինչի պատրաստ է իր կյանքի ՛  երջանկության համար, այդ ձգտումները միշտ  էլ դրական կլինեն:

Արդյունքում`

Սովորողները պատրաստում են հոդվածներ,. ֆոտոշարեր, տեսանյութեր մարդու պահանջմունքերի վերաբերյալ, կատարում վերլուծություններ

Պահանջմունքների տեսակները

Հոգեբանության մեջ գոյություն ունեն պահանջմունքների դասակարգման տարբեր չափանիշներ։

Ըստ ծագման առանձնացնում են բնական և մշակութային պահանջմունքներ։

Բնական անվանում են այն պահանջմունքները, որոնք նրան տրված են ի ծնե։ Դրանք հատուկ են, բնական մարդ տեսակի բոլոր անհատներին։ Բնածին պահանջմունքների բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսսագործունեության պահպանման համար։

Մշակութային կոչվում են առաջացումն ու բավարարումը պայմանավորված է մարդկային մշակույթի, քաղաքակրթության զարգացմամբ։ Այս պահանջմունքները բնածին չեն և ծագում ու ձևավորվում են անձի օնտոգենետիկ զարգացման և սոցիալականացման ընթացքում։ Մշակութային պահանջմունքներն ունեն սոցիալ-պատմական բնույթ։ Տարբեր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ ձեռք են բերում տարբեր մշակութային պահանջմունքներ։

Ըստ պահանջմունքների բավարարող առարկաների տարբերում են մարդկային պահանջմունքների երկու տեսակ՝ նյութական և հոգևոր։

Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։

Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունքը։

Գոյություն ունի բացառապես մարդկային պահանջմունքների ևս մեկ մեծ խումբ՝ սոցիալ-հոգեբանական պահանջմունքներ:

Սոցիալական պահանջմունքներն են անձի այն կարծիքները, որոնք վկայում են, որ նա ունի ուրիշ մարդկանց հետ շփվելու, նրանց դրական վերաբերմունքին ու սիրուն, հարգանքին արժանանալու կարիք։

Բացառապես մարդկային պահանջմունքների շարքին են դասվում նաև հոգեբանական պահանջմունքները։ Դա այն պահանջմունքն է, որ մարդն ունի աշխարհի ու նրա հետ իր հարաբերությունների հստակ ու իմաստալից պատկերն ունենալու պահանջմունք։

Leave a comment